Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան
1 րոպեի ընթերցում
![Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի հարաբերությունները հեռու պահել ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից. ՀՀ-ում Իրանի դեսպան](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/sj05FHEKDQFTrUozFVc7BWr5THIJccAmky3LJvLB.webp)
Հայաստանի և ԱՄՆ-ի միջ ստորագրված ռազմավարական փաստաթղթի վերաբերյալ ՀՀ իշխանություններն իրանական կողմին հստակ ասել են, որ այն չի հակասում Հայաստան-Իրան հարաբերություններին և հայկական կողմն ընդգծել է, որ չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն Իրանի շահերին կամ երկկողմ հարաբերություններին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով վերջերս Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմավարական փաստաթղթին։
«Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից հեռու պահել։ Շատ կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի և Իրանի իշխանությունների միջև կա փոխադարձ ըմբռնում և ընկալում տվյալ հարցի շուրջ, ուստի մենք ունենք այն համոզմունքը, որ երկկողմ հարաբերություններն օգտագործվում են ի շահ մեր երկրների և ժողովուրդների։ Փոխադարձ ըմբռնումը մեզ օգնում է, որպեսզի համատեղ կառավարենք զարգացումներն ու ավելի առաջ մղենք երկկողմ հարաբերությունները»,- ասաց Մեհդի Սոբհանին։