ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի նիստը դիտարկել է ՀՀ նախագահության ժամանակահատվածի առաջնահերթ ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հարցերով Ռազմական կոմիտեի նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովի նախագահությամբ դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Ռազմական կոմիտեի 19–րդ նիստը՝ տեսակապի միջոցով։ Նիստին մասնակցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, նիստի ընթացքում քննարկվել են ռազմական անվտանգության սպառնալիքներն ու մարտահրավերները, ինչպես նաև՝ Հավաքական ավիացիոն ուժերի հետագա զարգացման և Հավաքական անվտանգության տարածաշրջաններում դրանց ծավալման ու կիրառման ժամանակ զորքերի կոալիցիոն խմբավորումների հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը: ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերին է ներկայացվել հավաքական անվտանգության համակարգը և տարածաշրջանային կայունության պահպանման անհրաժեշտությունը:

«Դիտարկվել են հաջորդ տարի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածի՝ ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունները։ Որոշումներ են ընդունվել Կազմակերպության հավաքական ուժերի բաղադրիչի կառավարման արդյունավետության բարելավման վերաբերյալ:

Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում Հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերը վերահաստատել են ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերների և սպառնալիքների բնույթը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ դրանք չեզոքացնելու և ՀԱՊԿ ռազմական ներուժը բարելավելու համար համատեղ գործողությունները համակարգելու վերաբերյալ.,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ միջոցառման արդյունքում ստորագրվել է Ռազմական կոմիտեի նիստի արձանագրությունը, որում արտացոլված են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հիմնական ուղղությունները:

Ռազմական կոմիտեի հերթական նիստը կանցկացվի ՀՀ-ում՝ 2022թ. 1-ին կիսամյակում:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է