Հասարակական

Ծովինար գյուղում ասֆալտապատվել է 5-րդ թաղամասի 3-րդ փողոցը

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 5-րդ թաղամասի 3-րդ փողոցը, 2րդ թաղամասի 6-րդ փողոցի 100-մետրանոց հատվածը եւ բուժամբուլատորիայի շենքի բակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 42 միլիոն դրամ, սակայն այն ավարտի է հասցվել շուրջ 38 միլիոն դրամի շրջանակներում, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա օգոստոս ամսին եւ ավարտվել հոկտեմբերին։ Ասֆալտապատվել է 600 գծամետր ճանապարհ՝ շուրջ 3 000 քառակուսի մետր մակերեսով։ Շուրջ 500 քառակուսի մետր ասֆալտապատում իրականացվել է Ծովինարի բուժամբուլատորիայի բակում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն