Իրավունք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի առաջին տասնօրյակում ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Շիրակի մարզերում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, դրանք կմատուցվեն մայիսի 8-ին Տավուշի մարզի Պառավաքար, Վարագավան, Վազաշեն համայնքներում, Շիրակի մարզի Մարալիկ համայնքում։

Իսկ մայիսի 15-ին և 16-ին նույն համայնքներում կիրականացվեն մայիսի 8-ին ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։

Ըստ աղբյուրի՝ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում՝ քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում