Մարզեր

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ  տարեդարձը

Գեղարքունիքի մարզային գրադարանում, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներ Հասմիկ Ստեփանյանի և Մարինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել  «Պոեզիայի ժամ»՝ նվիրված Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձին ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզային գրադարանից, միջոցառումը բացել է  գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը՝ ողջունելով ներկաներին և կարևորելով կրթական ու մշակութային հաստատությունների միջև համագործակցության դերը։ 

Մանկական բաժնի վարիչ Ալինա Ավետիսյանը ներկայացրել է  ուշագրավ դրվագներ և հուշեր Հովհաննես  Շիրազի կյանքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ՝ ընդգծելով բանաստեղծի հոգևոր խորությունը և հայրենասիրական ոգին։

Միջոցառման ընթացքում 9-12-րդ դասարանների աշակերտները հանդես են եկել  գրական ընթերցումներով՝ ներկայացնելով Շիրազի ստեղծագործություններից հատվածներ։ Նրանք նաև ցուցադրել են  տեսաշարեր՝ նվիրված բանաստեղծի կյանքին ու գրական ժառանգությանը, որոնք բացահայտում էին մեծանուն գրողի հոգևոր կերպարը և մշակութային մեծ ավանդը, ինչպես նաև հանդես եկել  երաժշտական գեղեցիկ կատարումներով։

Գրադարանում կազմակերպվել էր նաև Հովհաննես Շիրազի գրքերի ցուցադրություն, որտեղ ներկայացված էին նաև նրա հեղինակային մակագրությամբ օրինակներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում