Շառլ Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի«Ոսկե ծիրան»միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ նոյեմբերի 5-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվեց անվանիկինոօպերատորՌուդոլֆ Վաթինյանի աստղը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը հիշեցրեց, որ 2021-ին կյանքից հեռացան Ռուդոլֆ Վաթինյանն ու Լևոն Աթոյանցը, որոնց կորուստը ցավալի է ոլորտի բոլոր ներկայացուցիչների համար:

«Ռուդոլֆ Վաթինյանը ժամանակին փնտրտուքների, որոնումների մեջ է եղել, հետո եկել է այն ձեռագրին, որը կա, իսկ ավելի ուշ այդ ձեռագիրը ևս փոփոխությունների է ենթարկվել: Եվ երբ համեմատում ենք դասական ու ներկայիս կինոդպրոցները, անպայման չէ, որ ներկայիս դպրոցը պարտվի: Ժամանակն առաջ է գնում, մոտեցումներն են փոխվում: Հիմա էլ կան օպերատորներ, որոնք հեռանկարային են, փնտրտուքների մեջ են, ինչպես և ժամանակին Վաթինյանը»,-ասաց Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ օրեր անց պատրաստվում են ցուցադրել Վիգեն Չալդրանյանի «Տեր, ողորմյա» ֆիլմը, որում մասնակցություն է ունեցել Ռուդոլֆ Վաթինյանը: «Այն մեր անկախության շրջանի ֆիլմերից է, իսկ այս տարի Երրորդ Հանրապետության 30-ամյակն է, ինչը այս կինոնկարին անդրադառնալու լավ առիթ է»,-նշեց Ավետիսյանը:

Միջոցառումից հետո Միրզոյան գրադարանի ցուցասրահում Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ էլ բացվեց Ռուդոլֆ Վաթինյանի ծննդյան 80- ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։

Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է1941թվականին Դիլիջանում: 1959-ին ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևել են Վանիկ Շահաբյանի գործունեությանը։ Հետագայում սկսել է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվել աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965-ին ընդունվել է և 1970-ին ավարտելէ Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտիօպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն էր Յուրի Երզնկյանը, որի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը»ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատելՍերգեյ Փարաջանովը: Շատ ֆիլմերում են աշխատել ռեժիսորԿարեն Գևորգյանի հետ, որը նախկինում եղել էր օպերատոր։ Այդ ֆիլմերից են «Օգոստոս» և «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով»՝ հիմնված է Չինգիզ Այթմատովիպատմվածքի վրա։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության քարտուղարն է եղել: Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա»ֆիլմերի համար։

Մահացել է 2021 թվականի հունվարի 2-ին։

Հայերեն

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի