Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 300 մլրդ դոլարը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գործարար Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը «Ֆորբսի» վարկածով գերազանցել է 300 միլիարդ դոլարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ ըստ Ֆորբսի՝ Մասկի կարողությունը տվյալ պահին կազմում է 302,4 մլրդ ԱՄՆ դոլար:

Մասկի կարողությունն ավելացել է Tesla-ի բաժնետոմսերի թանկացման հաշվին: Մինչ այդ Մասկի կարողությունը կազմում էր 257,6 մլրդ դոլար: Դա «Ֆորբսի» հաշվարկներով ամենաբարձր ցուցանիշն էր 1982 թվականից ի վեր:

Դրանից առաջ Ֆորբսի ցուցակում 1-ին տեղը զբաղեցրել է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 212 մլրդ դոլարով:

Հայերեն English Русский

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանը սկսում է համագործակցություն SatisfAI-ի հետ. քաղաքային ծառայություններում կներդրվի արհեստական բանականություն

Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը մասնակցել է Վետերանների ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 3 ծանրորդ

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր

Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ