«Հայաստան» հիմնադրամից բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հանձնաժողովը կղեկավարի «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

«Պետք է արձանագրել, որ անհրաժեշտ է այս համահայկական, կարևոր նախաձեռնության նկատմամբ վստահությունը բերել հավուր պատշաճի: Մեր գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել, եթե եղել ե՞ն ապօրինություններ, անօրինականություններ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն, վերականգնել միջոցները ու, որ հայ ժողովրդի մոտ վերականգնվի Հայաստանի, Արցախի ու հայոց պետականության նկատմամբ այս կարևոր գործիքի նկատմամբ վստահությունը»,-ասաց Մինասյանը:

Նա վստահեցրեց, որ քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, ամբողջական ու այդ քննության արդյունքում վեր են հանվելու բոլոր կնճռոտ հարցերը:

ՔՊ-ից Նազելի Բաղդասարյանն էլ շեշտեց. «Իրապես ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի: Եվ, եթե կան որոշակի հարցեր, դրանց պետք է տրվեն պատասխաններ: Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ ցանկացած հարցին տալ սպառիչ պատասխաններ, բայց այդ ամենն արվելու է առանց էմոցիաների, առանց քաղաքական ենթատեքստերի, օբյեկտիվ քննության դաշտում»:

Նա վստահեցրեց, որ այդ հանձնաժողովն իր բովանդակությամբ պետք է արտացոլի քննիչ հանձնաժողովի բոլոր գործառույթները՝ միաժամանակ խորհուրդ տալով ընդդիմադիրներին զերծ մնալ քաղաքական երանգներից:

Ի սկզբանե ընդդիմությունն առաջարկել էր, որ հանձնաժողովն ունենա 10 անդամ, սակայն իշխանության առաջարկով ընդունվեց 11 անդամ ունենալու տարբերակը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է