Ռազմական

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

1 րոպեի ընթերցում

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, թե ինչ նպատակով է անակնկալ այցեր իրականացնում տարբեր զորամասեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապիկյանը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում։

«Շատ է հնչում հարցը, թե ի՞նչ են մեզ տալիս այս անսպասելի այցերը։ Դրանք նախ ի ցույց են դնում խնդիրները, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում, որովհետև որպես կանոն նախարարի այցին նախապատրաստվում են, աշխատանքներ են արվում, որոնք սովորական առօրյայում չեն արվում։ Եվ ամենակարևորը՝ ինձ համար ակնհայտ է դառնում, թե որ զորամասում որքանով են հետևում օրվա կարգացուցակի պատշաճ կատարմանը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարբերաբար անակնկալ այցեր է իրականացնում Պաշտպանության նախարարության տարբեր զորամասեր։  Սեպտեմբերի 9-ին ևս Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել մարզերից մեկում տեղակայված զորամաս, հետևել է վերկացի և առավոտյան մարմնամարզության գործընթացներին, նախաճաշել զինծառայողների հետ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում