ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել է Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի և Ադրբեջանում ԱՄՆ գործերի հավատարմատար Էմի Քարլոնի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և TRIPP նախագծի իրականացումը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ ջանքերը, խաղաղության գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովումը և տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը։
Քննարկվել են նաև TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ինչպես նաև TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումը, որը վերահսկելու է երթուղու ենթակառուցվածքների կառուցումը։