Մերձավոր Արևելք

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

2 րոպեի ընթերցում

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Սաուդյան Արաբիայի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի պաշտպանության համաձայնագրի ակտիվացման, հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը։

«Մենք կապված ենք այդ դաշնագրի պայմաններով, և եթե ագրեսիա ցուցաբերվի (խմբ.՝ դաշնակիցների նկատմամբ), մենք կկատարենք մեր պարտավորությունները: Դրանում չպետք է ոչ մի  երկիմաստություն լինի», - ասել է Ասիֆը Geo TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Այս առնչությամբ նախարարը հայտարարել է, որ Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները պետք է հասկանան, որ իրենց հարվածները Սաուդյան Արաբիային «կարող են հանգեցնել համաձայնագրի ակտիվացման»:

Սեպտեմբերի 7-ին հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների, այդ թվում՝ Ալ Ջաուֆի կենտրոնական բանտի շենքին մի շարք ավիահարվածներ հասցնելու համար: Սեպտեմբերի 8-ին եմենցի խռովարարները զանգվածային հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի հարավին՝ հայտարարելով ռազմական և էներգետիկ օբյեկտների դեմ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 73 մարդ։ Այնուհետև հութիները հայտնել են թագավորության կողմից հարվածների ենթարկվելու մասին։

Օգոստոսի 7-ին Անկարան, Էր Ռիադը և Իսլամաբադը ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը, որում ներառված է հավաքական պաշտպանության սկզբունքը՝ երկրներից մեկի դեմ հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի մյուս անդամների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում