Տնտեսություն

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

2 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է «DP World» խոշորագույն ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

««DP World»-ը Դուբայում հիմնված համաշխարհային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, բեռնափոխադրումներով, պահեստավորմամբ և լոգիստիկ ծառայություններով։ Քննարկվել է «DP World»-ի հետ երկարաժամկետ գործնական համագործակցության հաստատման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ և առևտրային հանգույցի դիրքի ամրապնդմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։ 

Անդրադարձ է կատարվել Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից պահեստային և մուլտիմոդալ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, TRIPP ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության հաստատումը՝ Հայաստանի տարանցիկ և լոգիստիկ ներուժի արդյունավետ օգտագործման և միջազգային առևտրային կապերի ընդլայնման նպատակով։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում