Միջազգային

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքի ակտիվ աճի ֆոնին «Tesla»-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 մլրդ դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:

Համաձայն ինդեքսի տվյալների՝ Մասկի կարողությունը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3.9 մլրդ դոլարով՝ կազմելով 252 մլրդ դոլար: «Tesla»-ի ղեկավարը շարունակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնել առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցնում է « Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 193 մլրդ դոլարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում