«Հայաստան» խմբակցությունից Դավիթ Սեդրակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այո, Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ցուցակում նրան հաջորդում է Առուշ Առուշանյանը, որն օրերս հաղթեց Գորիսի ավագանու ընտրություններում: Առուշանյանին հաջորդում է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը»,-ասաց Մանուկյանը:

Դավիթ Սեդրակյանը դիմումը ներկայացնելու օրվանից սկսած 7 օր ժամանակ ունի՝ վերջնական որոշում կայացնելու ՝ վերահաստատելու կամ դիմումը հետ վերցնելու համար:

Անդրադառնալով Սեդրակյանի՝ մանդատը վայր դնելու մտադրությանը՝ Մանուկյանը վստահեցրեց, որ որևէ քաղաքական հարց, որևէ խնդիր չկա: «Պարզապես զբաղվածությունը նկատի ունենալով՝ նա չէր ուզում, որ իր բացակայությունները մեր խմբակցության գործունեության վրա որևէ էական ազդեցություն ունենային»,-ասաց Մանուկյանը:

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA