Քաղաքականություն

Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան․ Փաշինյան

ԴՈՒՇԱՆԲԵ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ դիրքորոշում և պատրաստ ենք սերտ համատեղ աշխատանքի»,- հավելեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաև առաջարկեց շարունակել իրավանորմատիվային և կազմակերպչական փաստաթղթերի մշակումը, ինչը թույլ կտա ունենալ այսօրվա իրողություններին համապատասխան նորացված իրավապայմանագրային բազա:

ՀՀ վարչապետն ակնկալում է նաև ստանալ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների աջակցությունը երիտասարդ սերնդի հետ աշխատանքում` Հայաստանում ՀԱՊԿ անդամ երկրների ուսանողների համար անվտանգության հարցերով ամառային դպրոցներ ստեղծելու միջոցով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում