Տարածաշրջանային

Թուրքական հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 2023 թվականին

1 րոպեի ընթերցում

Թուրքական հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռները պատրաստ կլինեն 2023 թվականին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում շարունակվում է հինգերորդ սերնդի ազգային ռազմական ինքնաթիռների (MMU) ստեղծման նախագծի իրականացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլում ընթացող IDEF 2021 պաշտպանական արդյունաբերության 15-րդ միջազգային ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է թուրքական Türk Havacılık Havacilikve Uzay Sanayii (TUSAŞ) ընկերության գլխավոր տնօրեն Թեմել Քոթիլը:

«2023 թվականի մարտի 18-ին HÜRJET ուսումնական ինքնաթիռը և ATAK-2 ուղղաթիռը երկինք կբարձրանան, և տեղի կունենա ազգային ռազմական ինքնաթիռը պահեստից դուրս բերելու արարողություն»,-ասել է Քոթիլը:

Օդանավի շահագործման արարողությունը համընկնելու է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի տոնակատարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում