1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Լիխտենշտեյն հանդիպման տոմսերն օգոստոսի 17-ից հասանելի են առցանց տարբերակով՝www.tickets.ffa.amկայքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան«Հանրապետական»մարզադաշտում։
Տոմսերի արժեքն է՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 2000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 6000 և 8000 դրամ։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն անձնագրի կամ նույնականացման (ID) քարտի պատճեն կցելու դեպքում։ Այս պահանջը ներկայացված է ՈւԵՖԱ-ի կողմից՝ COVID-19 համավարակի պայմաններում ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ ապահովելու համար։
Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։ Անձնագրի, կամ նույնականացման քարտի պատճենը պետք է ներկայացնի միայն տոմս ձեռք բերող օգտատերը։
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերի տոմսերի վաճառքը տոմսարկղերից կմեկնարկի ավելի ուշ։ Այդ մասին կհայտարարվի լրացուցիչ: