Բայդենը քննարկել է Աֆղանստանից ամերիկացիներին անվտանգ դուրս բերելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Աֆղանստանում իրադրության վերաբերյալ խորհրդակցություն է իրականացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի և ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նախագահ Բայդենը պետքարտուղար Բլինկենի, նախարար Օսթինի և ազգային անվտանգության հարցերով օգնական Սալիվանի հետ խոսել է շարունակվող ջանքերի մասին՝ ուղղված Աֆղանստանում քաղաքացիական ներկայությունն անվտանգ կերպով նվազեցնելուն»,- հայտնել են Սպիտակ տանից:

ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում նվազեցնում են աշխատակիցների թիվը: Նրանց տարհանման ժամանակ անվտանգությունն ապահովելու են ամերիկյան զորքերը: Այդ նպատակով Քաբուլ ժամանակավոր տեղափոխվելու են շուրջ 3 հազար ամերիկացի զինծառայողներ: Պենտագոնից ակնկալում են, որ շուրջ հազար զինծառայողներ կշարունակեն Քաբուլում հսկել դիվանագիտական ներկայացուցչության՝ այդտեղ մնացող աշխատակիցների անվտանգությունը:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները:

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին