Միջազգային

Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի հետ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահը Վաշինգտոնում կհանդիպի Ջո Բայդենի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը օգոստոսի 30-ին Սպիտակ տանը կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Պսակիի հայտարարության մեջ:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ է սպասում օգոստոսի 30-ին՝ Սպիտակ տանը ողջունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Այս այցը կհաստատի ԱՄՆ աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև մեր սերտ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում»,- հայտարարել է Պսակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում