Նյու Յորքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ տվյալ պահի դրությամբ նահանգի չափահաս բնակչության շուրջ 73 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առնվազն առաջին դեղաչափը: Դրա արդյունքում Նյու Յորքի բնակիչները սկսել են աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքին: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումն արվել է 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հենց Նյու Յորքում.Pfizer պատվաստանյութով պատվաստվել է Քուինսում աշխատող բուժքույրը:

Տեղի իշխանությունները պատվաստված անձանց խոստանում են տրամադրել արտոնություններ, ինչպես օրինակ՝ կենդանաբանական այգի, բուսաբանական այգի այցելելու անվճար տոմս կամ քաղաքային հեծանիվներից օգտվելու երկշաբաթյա աբոնեմենտ: Իսկ ավելի հաջողակները կկարողանան մասնակցել 5 մլն մրցանակով վիճակահանությանը:

Նյու Յորքի նահանգում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 53 հազար մարդ:

Հայերեն

Տիգրան Բալայանը Բելգիայում մասնակցել է ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը

ԱՄՆ Կոնգրեսը պատժամիջոցներով է սպառնացել այն երկրներին, որոնք կհրաժարվեն ընդունել միգրանտներին

ՄՊՀ-ն նոր տեխնիկական լուծումներ է առաջարկում հեղուկ գազի շուկայում թերլիցքավորման խնդիրները լուծելու համար

Մահացել է լրագրող Արմեն Դուլյանը

Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Հասարակական տրանսպորտում ներդրվել է GPS սարքերից ստացվող տվյալների մշակման համակարգ. առցանց արդեն հասանելի է նաև տեսահսկման համակարգը

Բեռլինում գործադուլ են սկսել հասարակական տրանսպորտի աշխատողները

Նախատեսվում է իրական մրգային օղի արտադրողներին տրամադրել սուբսիդավորում ակցիզի չափով․ ՄՊՀ նախագահ

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների, բայց Վաշինգտոնից հարցումներ չեն եղել. Պեսկով

Տոմատի մածուկի շուկայում գործող 13 տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ