1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հուլիսի 7-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1392 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 372 հազար 685 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 531 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է356 հազար 780 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 5394: