Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կարող է մի քանի երկրներում փակել հյուպատոսությունները միջոցների խնայողության համար. NBC

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է մի քանի երկրներում փակել հյուպատոսությունները միջոցների խնայողության համար. NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ Պետքարտուղարության ծախսերը կրճատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։

Ըստ նրանց տվյալների՝ խոսքը վերաբերում է հյուպատոսություններին խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում և Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում։ NBC-ն նշում է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այդ նախաձեռնությանը, բայց դրա իրականացման ժամկետների մասին որոշում դեռ չի կայացվել։ Պետքարտուղարությունն իր հերթին հյուպատոսություններից տվյալներ է խնդրել իրենց գործունեության մասին։

Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի խոշորամասշտաբ ստուգումը։ Ընդհանուր առմամբ, գործարարն ակնկալում է պետական ​​ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում