Ճապոնիան ԱՄՆ-ին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել Տոկիոյի վրա
1 րոպեի ընթերցում
![Ճապոնիան ԱՄՆ-ին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել Տոկիոյի վրա](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/12/KxiHrOzWgdyRzpazVrrMmUhTwOhNu9w3B43rjT5J.webp)
Ճապոնիայի արդյունաբերության նախարար Յոջո Մուտոն հայտարարել է, որ իր երկիրը Միացյալ Նահանգներին խնդրել է պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը չտարածել Տոկիոյի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրքեր է սահմանել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի վրա «առանց բացառությունների»։
Ավելի ուշ Թրամփը հայտարարել է, որ կդիտարկի պողպատի համար մաքսատուրքերից Ավստրալիային ազատելու՝ այդ երկրի իշխանությունների խնդրանքը, քանի որ Վաշինգտոնի և Կանբերայի միջև կա առևտրային դեֆիցիտ։
ԱՄՆ ներմուծվող պողպատի խոշորագույն մատակարարը Կանադան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը: