Մերձավոր Արևելք

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պաղեստինցիներին Գազայից արտաքսելու ծրագիրը կձախողվի

Իսլամական դիմադրության շարժումը (ՀԱՄԱՍ) վերստին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գազայի հատվածի վերակառուցման պատրվակով պաղեստինցիներին տեղահանելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Al Jazeera մեդիա ընկերությունը։  

ՀԱՄԱՍ-ը Թրամփի հայտարարությունները որակել է որպես ռասիստական ​​և էթնիկ զտումների կոչ, որի նպատակն է վերացնել պաղեստինյան խնդիրը և ժխտել պաղեստինյան ժողովրդի ազգային իրավունքները։

Շարժումը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովրդին Գազայից արտաքսելու ծրագիրը հաջողության չի հասնի, և որ այն կբախվի պաղեստինյան, արաբական և իսլամական միասնական դիրքորոշմանը, որով մերժվում է տեղահանման ցանկացած ծրագիր:

2025 թ․ հունվարի 25-ից Թրամփն առաջ է քաշել Գազայի բնակիչներին հարևան Եգիպտոս և Հորդանան տեղահանելու ծրագիրը, որը մերժվել է երկու երկրների կողմից։ Դրան միացել են արաբական այլ երկրներ և տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ կազմակերպություններ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում