Սպորտ

Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով

1 րոպեի ընթերցում

Հայ աթլետները մրցաշրջանը կսկսեն Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցելով

Հայաստանի աթլետիկայի հավաքականի համար 2025 թվականի մրցաշրջանը կմեկնարկի Բալկանյան երկրների ձմեռային առաջնությամբ: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը:  

«2025 թվականի առաջին մրցաշարը, որին մասնակցում ենք, Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունն է: Մարտին կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցենք 2 մարզիկով: Իսկ ահա մայիսին Արտաշատում կկայանա Հայաստանի առաջնությունը»,-ասաց գլխավոր մարզիչը:

Հայաստանի աթլետիկայի հավաքականը Բալկանյանը երկրների ձմեռային առաջնությանը կմասնակցի 6 մարզիկով` Երվանդ Մկրտչյան (վազք), Ռազմիկ Ղազարյան (եռացատկ),Միլենա Գրիգորյան (վազք), Գոռ Հովակիմյան (եռացատկ), Յանա Սարգսյանը (հեռացատկ, եռացատկ), Իզաբելլա Առաքելյան (հեռացատկ): Մարզիչները կլինեն հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանն ու մարզիչ Արսեն Պետրոսյանը:  

Առաջնությունը կկայանա Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում և կմեկնարկի փետրվարի 15-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում