Սպորտ

Փաշիկ Ալավերդյանը գոհ է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության արդյունքներից

1 րոպեի ընթերցում

Փաշիկ Ալավերդյանը գոհ է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնության արդյունքներից

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը գոհ է ներքին առաջնությունում մասնակից ծանրորդների գրանցած արդյունքներից:

«Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը դեռևս կա 3 ամիս: Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքները ինձ գոհացնում են այնքանով, որ մենք մարզական պիկին պետք է հասնենք Եվրոպայի առաջնությունից առաջ: Այսօրվա դրությամբ գոհ եմ առաջնության արդյունքներից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Վերջինիս խոսքով` ինքը ծանոթ է բոլոր մարզիկներին և իր համար ընթացիկ առաջնությունում բացահայտումներ չեն եղել: 

«Հույս ունեմ, որ տարվա վերջին կայանալիք աշխարհի առաջնությունում հավաքականի կազմում նոր երիտասարդներ կլինեն»,-ասաց նա: 

Հայաստանի ծանրամարտի առաջնությանն այս տարի ընդհանուր առմամբ մասնակցում էր 29 մարզիկ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում