Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում
1 րոպեի ընթերցում
![Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Դոհայի մրցաշարում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/rFFJ992V3EYKPQAbHgVQXQqWPxoYpbbxdnToNwXz.webp)
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Կատարի Մաստերս մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայի WTA մրցաշարի կանանց մենախաղի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Վան Սինյունի հետ: Մոտ երեք ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց 3 սեթերից հետո `7:6, 1:6, 7:6 հաշվով:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։
Ավանեսյանի կարիերայի լավագույն արդյունքը եղել է դասակարգման աղյուսակում 41-րդ տեղը: