Սպորտ

Մարտիրոսյանը և Սարգսյանը կես միավոր են զիջում «Al-Beruniy» մրցաշարի առաջատարին

1 րոպեի ընթերցում

Մարտիրոսյանը և Սարգսյանը կես միավոր են զիջում «Al-Beruniy» մրցաշարի առաջատարին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը շարունակում են ելույթները «Al-Beruniy» միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում ավարտվել է նախավերջին տուրը: 8-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5,5 միավոր: Առաջատարը ուզբեկ Մուխիդին Մադամինովն է, որն ունի 6 միավոր:

Մրցաշարի ավարտին մնաց մեկ տուր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում