Սպորտ

Կանանց բռնցքամարտի ընտրանին նախապատրաստվում է ԱԱ-ին

1 րոպեի ընթերցում

Կանանց բռնցքամարտի ընտրանին նախապատրաստվում է ԱԱ-ին

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում` նախապատրաստվելով մարտին Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի  գլխավորությամբ ուսումնամարզական հավաքին մասնակցում է 11 բռնցքամարտիկ։

Թիմում են նաև 2022 թվականի Եվրոպայի չեմպիոն ու նույն ստուգատեսի գործող բրոնզե մեդալակիր Անի Հովսեփյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանը, նաև մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։

12 օրյա հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դնելու է մարզուհիների ֆիզիկական որակները բարելավելու վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում