«Ինտեր»-ը հաղթել է «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին
1 րոպեի ընթերցում
![«Ինտեր»-ը հաղթել է «Ֆիորենտինա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/11/jUc54gimWuh1KRVRZ3kGMA6yeJyjXbMQQ0GXD2Wt.webp)
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ֆիորենտինա»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել 2:1 հաշվով: «Ինտեր»-ին օգնեցին հաղթանակի հասնել Մարին Պոնգրաչիչի ինքնագոլն ու Մարկո Արնաուտովիչի խփած գնդակը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և առաջատար «Նապոլի»-ին զիջում է մեկ միավոր: