Հասարակական

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

1 րոպեի ընթերցում

Արամ Ա կաթողիկոսը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս պապին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանից վերադառնալուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ շնորհակալություն հայտնելով նրան ջերմ ընդունելության, ինչպես նաև քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպման մասնակցության, Լիբանանի ժողովրդի հանդեպ նրա հատուկ հոգածության համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:

Արամ Ա կաթողիկոսն ընդգծել է, որ Վատիկանում գումարված ժողովը հերթական անգամ շեշտեց եկեղեցիների սերտ համագործակցությունն այն ուղղություններով, որոնք մտահոգություն են առաջացնում, միևնույն ժամանակ միջազգային հանրության ուշադրությունը բևեռեց Լիբանանի ներսում առկա դժվարին վիճակին շուտափույթ լուծում գտնելու անհետաձգելի հրամայականի վրա:

Կիլիկիո կաթողիկոսը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանսիկոս պապին, ով նախօրեին վիրահատության էր ենթարկվել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում