Միջազգային

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գագաթնաժողովի օրակարգի մասին, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնեւում ՝ «La Grange» վիլլայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Վեդոմոստի» օրաթերթը, հունիսի 14-ին կայացել է Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ, որի ընթացքում հաստատվել են երկու նախագահների հանդիպման ձևաչափի և օրակարգի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները:

Ուշակովը հայտնել է, որ, ի թիվս այլ հարցերի, նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արեւելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի և Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինան և Բելառուսը:

Պուտինը Բայդենի հետ երկու անգամ շփվել է հեռախոսով ՝ հունվարի 26-ին եւ ապրիլի 13-ին։ Մինչ այդ նրանք մի անձնական հանդիպում են ունեցել 2011-ին, երբ Բայդենն ԱՄՆ փոխնախագահն էր։ «Ժնեւի հանդիպման անցկացման նախաձեռնությունը եղել է ամերիկյան կողմից»-, նշել է Ուշակովը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում