Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Քոչարյանի հայտարարությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջը:

Քոչարյանը, մասնավորապես, կոչ է անում քաղաքացիների քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ իրենց ծրագրի բովանդակության վրա, որն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ:

«Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը»,- նշում է Քոչարյանը:

Քոչարյանը հորդորում է մոռանալ գործող իշխանությանը, այն չկա իրենց օրակարգում, այլ կենտրոնանալ անելիքների վրա, ապագայի վրա:

«Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների:

Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են:

Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ»,- նշում է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև կոչով դիմել է պետական համակարգի աշխատողներին:

«Ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։

Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները:

Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ»,- հավելել է Քոչարյանը:

Ըստ նրա` այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։

«Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ»,-ավելացրել է Քոչարյանը:

Վերջում «Հայաստան» դաշինքի թեկնածուն վստահեցրել է, որ ՀՀ քաղաքացին անպայման ունենալու է անվտանգ սահմաններ, անպայման ունենալու է կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, անպայման ունենալու է աշխատող ու զարգացող պետություն:

«Ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է Քոչարյանը:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP