Իշխան Սաղաթելյանը բացառել է որևէ ձևաչափով բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքը որևէ ձևաչափով չի պատրաստվում բանավիճել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, Դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք իրենց հետ բանավիճելու հարց չունենք: Գնանք ինչի՞ շուրջ բանավիճենք»,- նշեց Սաղաթելյանը: Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժի օրակարգում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցն է:

Անդրադառնալով անցնող շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձություններին՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ ընտրություններին մասնակցող դերակատար ուժերից շատերը հստակ հայտարարել են, որ հետընտրական շրջանում որևէ պարագայում, որևէ ձևաչափով չեն պատրաստվում համագործակցել գործող իշխանությունների հետ:

Խոսելով քննադատության մասին, թե թշնամին մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, իսկ քաղաքական ուժերը ընտրարշավով են զբաղված, Սաղաթելյանն ասաց. «Եկեք հասկանանք՝ ընդդիմությունն ինչ կարող էր անել ու չի արել։ Երկրի պաշպանության գործը պետության ու բանակի բացառիկ իրավունքն է։ Մենք՝ իբրև ընդդիմություն, ոչ կարող ենք երկրի անվտանգությունը պաշտպանել, ոչ ռազմաքաղաքական որոշումներ ընդունել, ոչ էլ պետության անունից բանակցություններ անել:

Երբ ասում են՝ ինչո՞ւ եք մասնակցում ընտրություններին, պետք է հարցնենք՝ իսկ ո՞րն է հակառակը: Եթե չմասնակցենք ընտրության կամ ընտրարշավին, ի՞նչ պետք է լինի: Երբ մենք փողոցում պայքարում էինք, շատ ուժեր ասում էին, որ խնդիրը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլ ոչ թե փողոցում։ Հիմա գնում ենք ընտրությունների, ասում են՝ ընտրություններին մասնակցելով չի որոշվի ելքը․ բա ելքը ո՞րն է, թողնենք մնա՞ն»:

Անդրադառնալով հետընտրական հնարավոր սցենարներին՝ Սաղաթելյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացումների:

Հայերեն Русский

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում