Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի հայտացուցակը
2 րոպեի ընթերցում
![Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականի հայտացուցակը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1053386.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը հունիսի 3-ից կսկսի նախապատրաստությունն ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին մրցափուլում կկայանա Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպումը, որը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում:
Մարզական հավաքը կանցկացվի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականիգլխավոր մարզիչՌաֆայել Նազարյանըհրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով»(Ռուսաստան)
Արման Ղազարյան – ԲԿՄԱ
Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ
Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ
Արամ Խամոյան – ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Սերոժ Թիթիզյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»
Հարձակվողներ
Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)
Լևոն Վարդանյան –ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Նաև ազգային հավաքականի հայտացուցակում ընդգրկված Ժիրայր Շաղոյանը և Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին: