Սպորտ

«Լեոն»՝ Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության հաղթող 

1 րոպեի ընթերցում

«Լեոն»՝ Հայաստանի ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության հաղթող 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի առաջնության այս մրցաշրջանի հաղթողը «Լեո»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Լեոն» եզրափակիչ երկրորդ խաղում առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և 5-րդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտզալի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հաղթող: Եզրափակիչ խաղի ընթացքում գործող չեմպիոնը զիջում էր 0:2, այնուհետև` 2:3 հաշվով, սակայն կարողացավ հավասարեցնել հաշիվը (3:3): Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին մրցավարը նշանակեց 6-մետրանոց հարված «Լեոյի» օգտին: Սարո Գալստյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 4:3:

Այսպիսով, «Լեոն» 5-րդ տարին անընդմեջ դարձավ ֆուտզալի Հայաստանի չեմպիոն: Ավելի վաղ «Լուսառատը» 5:4 հաշվով հաղթեց ՀՊՏՀ-ին և 3 խաղերի արդյունքում հաղթող դուրս գալով այս զույգում՝ զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում