Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական S7 ավիաընկերությունը մինչև ամառվա վերջ չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, տվյալ որոշումը պայմանավորված է ՌԴ-ի և Թուրքիայի միջև ավտոհաղորդակցության սահմանափակումների երկարաձգման կամ չեղարկման շուրջ տիրող անորոշությամբ:

Հաղորդվում է, որ S7 Airlines-ը մինչև 2021 թվականի ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը չեղարկել է բոլոր չվերթները դեպի Թուրքիա: Ուղևորությունները կվերսկսվեն, երբ երկրում կարգավորվի համաճարակաբանական իրավիճակը և վերականգնվի ավիահաղորդակցությունը:

Նման որոշում ավելի վաղ կայացրել էր «Աերոֆլոտ» ընկերությունը, որը չեղարկել է գրեթե բոլոր չվերթները դեպի Թուրքիա՝ թողնելով միայն շաբաթական երկու չվերթ:

Ռուսաստանն ապրիլի 15-ից մինչև հունիսի 1-ը սահմանափակել է չվերթները դեպի Թուրքիա՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի նոր ալիքի բռնկմամբ և տարածմամբ:

Հայերեն

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ