Քաղաքականություն

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել Հայաստանի պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին 

1 րոպեի ընթերցում

Իտալացի սենատորը հորդորել է ԱԳ նախարարին արձագանքել Հայաստանի պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի սենատորը հորդորել է իր երկրի ԱԳ նախարարին արձագանքել Հայաստանի պետական սահմանն ադրբեջանցիների կողմից խախտելու փաստին:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ, սենատոր Անդրեա Կանջինինդիմել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյին՝ հարցում անելով, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ Սյունիքի մարզում ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի պետական սահմանը:

«Դա կլիներ հերթական սադրանքը Թուրքիայի դիվանագիտական և ռազմական աջակցությունը վայելող Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի ժողովրդավարական և քրիստոնեական հանրապետության: Հավատացած ենք, որ եվրոպական կառույցներն ընդհանուր առմամբ և Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն մասնավորապես, անհապաղ կարձագանքեն դեսպան Համբարձումյանի կոչին` ի պաշտպանություն միջազգային իրավունքի: Նա, ով ձևացնում է, թե չի տեսնում, ինքն իրեն հանցակից է դարձնում և սնուցում է ռազմական էսկալացիայի վտանգը»,- հայտարարել է սենատոր Անդրեա Կանջինին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում