Հայտնի է Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի՝ ԱԱ-2023 որակավորման փուլի խաղացանկը
1 րոպեի ընթերցում
![Հայտնի է Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի՝ ԱԱ-2023 որակավորման փուլի խաղացանկը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/05/1051294.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Շուրջ տասը տարվա դադարից հետո կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի պաշտոնական առաջին հանդիպումը ԱԱ-2023 որակավորման խմբային փուլում՝ հյուրընկալվելով Նորվեգիային։ Հաստատվել է կանանց Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման F խմբի հանդիպումների խաղացանկը, ահա այն.
Սեպտեմբերի 16, 2021 - Նորվեգիա-Հայաստան
Սեպտեմբերի 21, 2021 -Հայաստան-Լեհաստան
Հոկտեմբերի 21, 2021 - Ալբանիա-Հայաստան
Հոկտեմբերի 26, 2021 -Հայաստան-Կոսովո
Նոյեմբերի 25, 2021 - Բելգիա-Հայաստան
Նոյեմբերի 30, 2021-Հայաստան-Նորվեգիա
Ապրիլի 7, 2022 - Լեհաստան-Հայաստան
Ապրիլի 12, 2022 -Հայաստան-Ալբանիա
Սեպտեմբերի 1, 2022 - Կոսովո-Հայաստան
Սեպտեմբերի 6, 2022 -Հայաստան-Բելգիա: