Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ապրիլի 23-ին կայացել է Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակը և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խաթարող ազդեցություն են ունեցել Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական անվտանգության միջավայրի, ինչպես նաև հետագա կայուն զարգացման հնարավորությունների վրա: Հետևաբար, ներկայումս առավել առաջնահերթ են դարձել ծնելիության բարձրացման, կյանքի տևողության երկարացման և ամուսնությունների թվի ավելացման հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը հայտնել է, որ 2019թ. Խորհրդի ստեղծման օրվանից միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում կառավարությունը պարբերաբար անդրադարձել է ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին և միջազգային լավագույն փորձին: Դրա արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել մի քանի ծրագրային փաթեթներ՝ միտված ծնելիության խրախուսմանը, երիտասարդ ու երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը և բնակարանային ապահովությանը: Այդ համատեքստում նա առանձնացրել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի բարձրացումը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար աշխատող մայրերին վճարվող ամսական նպաստի չափի ավելացումը, գյուղական բնակավայրերում երեխայի ծնվելու դեպքում ընտանիքներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացումը, ինչպես նաև «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերի» հաստատումը՝ 3 կոմպոնենտներով՝ «Միանվագ դրամական աջակցություն», «Կանխավճարի ապահովագրություն» և «Երեխայի ծննդյան աջակցություն»:

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Ավինյանը միաժամանակ շեշտել է, որ անհրաժեշտ է բարեփոխումներին շարունակական բնույթ հաղորդել: Ըստ նրա՝ ժողովրդագրական վիճակի բարելավման քաղաքականության հարցում կառավարությունը պետք է լինի հավակնոտ՝ ստեղծելով խթանիչ մեխանիզմներ, որպեսզի իրականություն դառնա ամեն հայ ընտանիքում առնվազն 3 երեխա ունենալու նվազագույն նպատակը:

Ըստ աղբյուրի՝ նիստի ժամանակ ներկայացվել է նաև ժողովրդագրական ընթացիկ իրավիճակի վիճակագրությունը: Քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները և լուծումների հնարավոր ուղիները: Բովանդակային անդրադարձ է կատարվել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի և «Վերադարձի և հայրենադարձության աջակցության ծրագրի» նախագծերին:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում