ԱԺ-ն ընդունեց մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության տուրքի դրույքաչափը նվազեցնող նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անուշ Բեղլոյանի, Մխիթար Հայրապետյանի և Վահագն Թևոսյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որովպատգամավորներն առաջարկում են նվազեցնել մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար սահմանված տուրքի դրույքաչափը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 73 «կողմ», 5 «դեմ» և 13 «ձեռնպահ» ձայներ:

Մարզային օպերատորների համար տուրքը կարող էր հասնել մինչև 12 մլն դրամի, որը չէր խրախուսում մասնավոր հեռուստաընկերությունների մուտքը մասնավոր մուլտիպլեքս: Նույն իրավիճակը նաև Երևան քաղաքում էր: Նախագծով առաջարկվում է մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան տուրքը սահմանել բազային տուրքի 3 000-պատիկի չափով, իսկ Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30 000-պատիկի չափով:

Հայերեն

Կառավարությունը նախատեսում է ևս երեք տարով երկարաձգել կենսաթոշակառուների հետվճարի ծրագրի ժամկետը

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհին թունելների հորատման աշխատանքներն ավարտվել են

Թրամփը Տակաիչիին հայտնել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ բանակցությունների մասին

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանը սկսում է համագործակցություն SatisfAI-ի հետ. քաղաքային ծառայություններում կներդրվի արհեստական բանականություն