Տարածաշրջանային

Թեհրանում կորոնավիրուսով վարակված անձանց համար հիվանդանոցային տեղերը սպառվել են

1 րոպեի ընթերցում

Թեհրանում կորոնավիրուսով վարակված անձանց համար հիվանդանոցային տեղերը սպառվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Թեհրան նահանգում այլևս չկան հիվանդանոցային մահճակալներ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նահանգապետ Անուշիրավան Մոհսենի Բանդպեյը:

«Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների թիվը Թեհրանի նահանգում 6 691 է, և այսօրվա դրությամբ դրանք բոլորը զբաղված են»,- ասել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ առաջնահերթ կարևոր է այժմ մահճակալների քանակի մեծացումը:

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածումը մեծ տեմպեր է ստացել: Ապրիլի 12-ին օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել ՝ 23 հազար 311 դեպք:

Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 93 հազար 452 մարդ, մահացել է 64 հազար 764-ը:

Ապրիլի 3-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ երկրի մի շարք նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Իրանի քաղաքների մեծ մասում մասնակի կարանտինի ռեժիմ է հայտարարված:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում