Վերաքննիչ բողոք է ներկայացվելու․ Ռուստամ Բադասյանը՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Այս մասին ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, քննության առնելով Ռուստամ Բադասյանն ընդդեմ Նարեկ Մալյանի` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը, որոշում է կայացրել հայցը մերժել, և հօգուտ պատասխանողի բռնագանձել 200 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Բադասյանի խոսքով՝ դատավարությունն ընթացել է մի շարք դատավարական նորմերի խախտմամբ, ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, որը մերժվել է։ «Հետևաբար նման վճիռը անակնկալ չէր: Սահմանված ժամկետում կներկայացվի վերաքննիչ բողոք»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան