Life

Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից

2 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանը հատված է ներկայացրել «Էլեկտրիկ Երևան» երգից

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը փոքր հատված է հրապարակել իր նոր՝ «Electric Yerevan» («Էլեկտրիկ Երևան») երգից, որի պրեմիերան տեղի է ունենալու մարտի 19-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երգը տեղ է գտել «Elasticity» մինի ալբոմում:

«Այն գրվել է 2015 թվականին՝ ոգեշնչված Հայաստանում «Էլեկտրիկ Երևան»-ի բողոքի ցույցերից, որտեղ մարդիկ դեմ էին դուրս եկել կառավարության կողմից էլեկտրականության գների բարձրացման առաջարկին: Գնի բարձրացումը չեղարկվեց, մարդիկ հաղթող դուրս եկան»,- թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տեսանյութին կից գրել է Թանկյանը:

«Հայաստանը և Արցախն ունեն հանուն արդարության և ժողովրդավարության իրականացված բողոքի շարժումների հարուստ պատմություն, ու չնայած Հայաստանում և Արցախում տիրող տրավմատիկ իրավիճակին՝ մենք պետք է հպարտ լինենք մեր դասերով, որոնցով կարող ենք կիսվել ողջ աշխարհի մարդկանց հետ»,- հավելել է երգիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում