Անն Լինդեն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն ԼինդենԲաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդենմարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան: