COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 115 մլն 495 հազար 301 դեպք է հաստատվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 2 միլիոն 563 հազարից: Ապաքինվել է ավելի քան 91 միլիոն մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 29 մլն 375 հազար 702 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 529 հազար 307 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 11 մլն 152 հազար 127-ի, մահերինը՝ 157 հազար 447-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 10 միլիոն 647 հազար 845 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 257 հազար 562 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ռուսաստանն առանձնանում է վարակի 4 մլն 278 հազար 750 դեպքով: Այստեղ վերջին մեկ օրում 10 հազար 535 նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ռուսաստանում մահացել է 87 հազար 348 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 188 հազար 400, մահերինը՝ 123 հազար 296: Տասնյակում են նաև Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Թուրքիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 1 մլն 656 հազար 699 վարակվածության ընդհանուր, 60 հազար 353 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 271 հազար 739-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 3 հազար 541 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 85-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 89 հազար 933 է, որից ապաքինվել է 85 հազար 111-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 221-ը:

Հայերեն

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի