Գեղարքունիքի մարզից առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին կմասնակցեն 72  աշակերտ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Այս տարվա հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 13-ը Գեղարքունիքի մարզում անցկացվել է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որի արդյունքների ամփոփումից հետո հաղթող ճանաչված 72 աշակերտներ երաշխավորվել են մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից՝ առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել են տարածքային փուլում հաղթող ճանաչված 478 աշակերտներ: Մարզային փուլում հաղթող ճանաչված 72 աշակերտներից 54-ը առցանց տարբերակով հաջողություն են գրանցել հումանիտար, իսկ 18-ը՝ բնագիտական առարկաներից: «Պատմություն, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներից հաղթող են ճանաչվել 8-ական տարբեր տարիքի դպրոցականներ։ 10 աշակերտ հաղթող են ճանաչվել «Աշխարհագրություն», 7 աշակերտ՝ նախնական զինվորական պատրաստություն, 4 աշակերտ՝ «Գերմաներեն», 3 աշակերտ՝ «Անգլերեն», 3 աշակերտ՝ «Մաթեմատիկա», 5 աշակերտ՝ «Կենսաբանություն» առարկաներից։ «Ֆրանսերեն», «Ֆիզիկա», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա», «Քիմիա» առարկաների օլիմպիադաների մասնակիցները ցածր միավորներ հավաքելու պատճառռով չեն երաշխավորվել հանրապետական փուլի մասնակցությանը:

2021 թվականի դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը կընթանա փետրվարի 19-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ