«Ռոստեխ»-ն առաջին անգամ ցուցադրել է բարելավված «Պանցիր-Ս1Մ»-ը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն առաջին անգամ IDEX-2021 զենքի միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է «Պանցիր-Ս1Մ» զենիթային հրթիռահրետանային համալիրը (ԶՀՀՀ), որը լրամշակվել է «Ռոստեխ»-ի մեջ մտնող «Վիսոկոտչնիե կոմպլեքսի» հոլդինգի ձեռնարկությունների կողմից, Սիրիայում ահաբեկիչների դեմ համալիրի մարտական կիրառման արդյունքում, հայտնել են պետական կորպորացիայի մամուլի ծառայությունում: Նոր ԶՀՀՀ-ով արդեն հետաքրքրվել են մի շարք երկրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արդիականացված «Պանցիր-ՍՄ»-ն ստացել է նոր ռադար, որն ապահովում է աերոդինամիկ թիրախների հայտնաբերման ավելի բարձր հեռահարություն՝ մինչեւ 75 կիլոմետր: Համալիրի խոցման հեռավորությունը մեծացվել է մինչև 40 կմ։ Նման զենիթահրթիռային համալիրները կիրառվում են Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազայի պապաշտպանության համար, եւ դրանք բազմիցս հաջողությամբ հետ են մղել գրոհայինների ինքնաշեն անօդաչուների գրոհները, որոնք իրենց փոքր չափերի եւ փոքր արագության պատճառով բարդ թիրախներ են խոցելու համար:

«Առաջին անգամ ցուցադրվեց «Պանցիր-Ս1Մ» զենիթային հրթիռահրետանային համալիրը։ Դա «Պանցիր»-ի արտահանման տարբերակն է, որը հաջողությամբ դրսեւորել է իրեն Սիրիայում», - նշել են պետկորպորացիայում։

Ինչպես ընդգծել են պետկորպորացիայում, «մի շարք օտարերկրյա պատվիրատուներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել ԶՀՀՀ-ի նկատմամբ, սպասվում է, որ ցուցահանդեսի արդյունքներով դրանով շահագրգռվածությունն ավելի մեծ կլինի»:

Ինչպես ասել է «Ռոստեխ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերել են մամուլի ծառայությունում, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները կարեւոր շուկաներ են, որտեղ ՌԴ-ն զրահատեխնիկա, ՀՕՊ միջոցներ եւ ռազմական տեխնիկայի այլ տեսակներ է մատակարարում: Ընդ որում, Չեմեզովը հավելել է, որ ««Ռոստեխ»-ը հեռանկարներ է տեսնում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակության տարբեր արտադրանքների համատեղ մշակումների կազմակերպման եւ արտադրության մեջ։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում