Միջազգային

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական երրորդ պատվաստանյութը՝ «ԿովիՎակ»-ը, որը ստեղծվել է Չումակովի անվան իմունակենսաբանական պատրաստուկների հետազոտության և զարգացման դաշնային գիտական կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«ԿովիՎակ»-ի առաջին 120 հազար դեղաչափերը շրջանառության մեջ կմտնեն մարտի կեսերին:

Վարչապետի գնահատմամբ՝ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը բավական հաջող է ընթանում:

Նա նկատել է, որ նոր պատվաստանյութի արտադրությունը չպետք է նվազեցնի մյուս երկուսի արտադրման տեմպերը:

Միշուստինն ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր միակ պետությունն է, որն ունի երեք պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Կորոնավիրուսի դեմ ՌԴ-ում գրանցված մյուս երկու պատվաստանյութերն են «Սպուտնիկ V»-ն և «ԷպիՎակԿորոնա»-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում