Բաքվում ոստիկանները բռնի ուժ են կիրառել բողոքի ակցիա անցկացնող կանանց և լուսաբանող լրագրողների դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ԱՄՆ դեսպանատան առջեւ քաղբանտարկյալների եւ ընդդիմադիրների ընտանիքների մի խումբ կանայք փետրվարի 19-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով infoteka24 պորտալը, ցուցարարները Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ փորձել են արեւմտյան դիվանագետների ուշադրության կենտրոնում պահել այդ խնդիրը:

Ակցիային մասնակցել են ընդդիմադիր կայքերի հիմնադիրների կանայք Փոլադ Ասլանովան եւ Աֆղանա Սադիգովան:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են բարձրացրել քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով, ինչպես նաև նրանց լուսանկարները: Նրանք պահանջել են ներում շնորհել քաղբանտարկյալներին Նովրուզ Բայրամի տոնի առթիվ։

Նշվում է, որ ակցիայի մեկնարկից 10 րոպե անց ոստիկանության ջոկատները կասեցրել են ակցիան ՝ ձերբակալելով Սևինջ Սադիգովին և Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Մաթանաթ Մահմիրզաևին։

«Ընդ որում, ոստիկանությունը ուժ է կիրառել նաև ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Մասնավորապես, որոշ ոստիկաններ փորձել են խլել լրագրողների տեսախցիկները, պահանջել են չհանել դրանք, ինչպես նաև լուսանկարել են լրագրողներին եւ նրանց վկայականները: Ընդ որում, ոստիկաններն իրենց գործողությունների մասին զեկուցում էին վերադասին ՝ նրանցից ցուցումներ ստանալով»,- նշել է infoteka24-ը:

Հայերեն

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել